Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Նոր ծրագրեր` Հայաստանի և Վրաստանի միջև

ՀՀ ԱՆ. Նոր ծրագրեր` Հայաստանի և Վրաստանի միջև

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային:

Նախարարը շնորհակալություն է հայտնել փոխվստահության մթնոլորտի համար, որը  ձևավորվել է երկու հարևան պետությունների միջև` առողջապահության ոլորտում արդյունավետ և երկարատև համագործակցության արդյունքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ փորձի փոխանակման կարևորությունը: Նախարարը հույս է հայտնել, որ գործակցությունը շարունակական կլինի` նպաստելով հայ և վրացի ժողովուրդների` առողջապահության քաղաքականության դիրքորոշումների առավել արագ և արդյունավետ մշակմանը։

Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընկերության համար` նշելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաջողություններ ունենալ ոչ միայն համավարակի դեմ համընդհանուր պայքարում, այլև առողջապահական ոլորտի զարգացման, փորձի փոխանակման, երկուստեք աջակցության գործում: 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ